ԼՈՒՐԵՐ: Երեխայի սնուցումը
Երեխային ոչ մի դեպքում ալկոհոլ չտալ: Կլինիկական դեպք. arabkirjmc.am
2,5-3 տարեկան տղա երեխա հոսպիտալացվել էր փսխումների կապակցությամբ, ում մոտ էնդոսկոպիկ հետազոտության արդյունքում ստամոքսի սուր խոց էր հայտնաբերվել: Թեև այդ տարիքին խոցն ընդհանրապես բնորոշ չէ։ Ինչպե՞ս, ի՞նչ պատճառով էր խոցն այդ տարիքում ի հայտ եկել, անհանգստացնող էր:
Անամնեզից և հսկողություն իրականացնելուց հետո պարզվեց, որ պապիկն ու հայրը պարբերաբար երեխային տնական օղի են տվել: Թե որքա՞ն ժամանակ է դա տեղի ունեցել, ի՞նչ պարբերությամբ և ի՞նչ քանակով, հայտնի չէ, բայց արդյունքը ստամոքսի սուր խոցային ախտահարումն էր:
Երբեմն ծնողները երեխային գինի, օղի, կոնյակ են տալիս, ատամներին քսում`ատամների ծկթման ժամանակ: Բայց երեխայի ստամոքսի լորձաթաղանթը չափազանց նուրբ է, և ալկոհոլի փոքր քանակն անգամ կարող է վնասել այն և հետագա լուրջ խնդիրներ առաջացնել: Անգամ մեծահասակներն են այդ հարցում խոցելի, ուր մնաց թե` փոքրիկ երեխան:
Բարեբախտաբար, այդ բալիկը բուժվեց և հիմա նրա առողջական վիճակը լավ է:
Սիրանուշ Փաշինյան,
Մանկական գաստրոէնտերոլոգ, գաստրոէնտերոլոգիական դիսպանսերի բժիշկ
Կարդացեք նաև
Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար: Ինչպե՞ս հասկանալ` բավարարում է այն, և որո՞նք են կաթի անբավարարության պատճառները...
Կրծքի կաթը մանկան լավագույն և բնական միակ սնունդն է:
Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը...
Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին...
Երեխայի ավելորդ քաշը կամ ճարպակալումը կարող է մի շարք առողջական խնդիրների, նաեւ հոգեբանական վիճակի վատացման պատճառ դառնալ։ Լոնդոնի Համալսարանական քոլեջի (University College London) գիտնականները...
Circulation պարբերականի փոխանցմամբ՝ 2-18 տարեկան երեխաներն օրական պետք է օգտագործեն 6 թեյի գդալից ոչ ավելի (25 գրամ) շաքարավազ: Գիտնականները միևնույն չափաքանակն են առաջարկում տարիքային այդքան մեծ...
Նախորդ հետազոտությունների տվյալների համաձայն՝ ճաշի ժամն ազդում է ճարպակալման ռիսկի վրա: Սակայն Լոնդոնի թագավորական քոլեջի հետազոտողները պարզել են, որ դա այդպես չէ, հայտնում է UPI.com-ը...
Համակարգչային խաղերն կարող են օգնել երեխաներին օգտակար սովորություններ ձեռք բերել: Նման եզրակացության են հանգել ԱՄՆ-ի Գյուղատնտեսության նախարարության եւ երկրի մի շարք մասնավոր բժշկական հաստատությունների...
Տեղեկություն հաղորդելու խաղային ձևը կարող է երեխաների մոտ ձևավորել ճիշտ սննդային վարք: Այս մասին հետազոտությունը հրապարակված է Journal of Nutrition Education & Behavior-ում...
Կրծքով կերակրելը դրական է ազդում երեխայի իմունիտետի, ալերգիայի եւ ասթմայի հանդեպ զգայունության վրա: Երեխայի համար այն կարող է անել շատ ավելին, քան հիգիենայի հիվանդագին պահպանումը: Այս երեւույթը...
Երեխաներին միրգ ու բանջարեղեն ուտել սովորեցնելու համար պետք է նրանց օրինակ ծառայել կամ էլ դիմել խորամանկության՝ թաքցնելով դրանք երեխաներից: Վերջին դեպքում ի հայտ կգա դասական դարձած էֆեկտը...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYptHFe1' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403